Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Այ քեզ` «մակարդակ»

Սեպտեմբեր 27, 2011թ. 15:44

«Երբ անհրաժեշտ են էներգառեսուրսներ, Ադրբեջանը պետք է բոլորին, իսկ երբ պետք է լուծել Ղարաբաղի խնդիրը, այն չի վճռվում: Իմ կարծիքով, միակ պատճառն այն է, որ աշխարհում անարդարություն կա: Ինչպե՞ս կարելի է լուծել հակամարտությունը: Ես գտնում եմ, որ բոլորը պետք է մի կողմ կանգնեն եւ Ադրբեջանին թողնեն Հայաստանի հետ դեմ առ դեմ»:

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեջբերված «իմաստնության» հեղինակը:

Զարմանալի է, բայց նման գաղափար հնչեցրել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը: Եվ դա բավական է, որ պատկերացում կազմվի այդ երկրի կառավարող «վերնախավի մակարդակի» մասին:

Այո, փոխվարչապետ Ալի Հասանովը դատում է այնպես, ինչպես մի շարքային առեւտրական, որին թվում է, թե ամբողջ աշխարհը պարտք է Ադրբեջանին: Քանի որ իրենք նավթ եւ գազ ունեն: Խղճուկ հոգեբանություն, ինչն ի դերեւ է հանում ադրբեջանական կողմի «պատմական եւ իրավական փաստարկները»: Եթե դրանք իրական արժեք ունենային, ապա կառավարության բարձրաստիճան պաշտոնյան «մարմնավաճառի» կեցվածք չէր ընդունի:

Ի՞նչ է նշանակում աշխարհից պահանջել Ղարաբաղի հարցի բացառապես ադրբեջանամետ լուծում: Դա սպառնալի՞ք է: Իհարկե ոչ: Քանի որ Ադրբեջանը, միեւնույնն է, իր ընդերքի ռեսուրսները պետք է վաճառահանի: Հակառակ դեպքում կմատնվի սովի: Հակառակ դեպքում վերնախավը չի հարստանա: Եվ աշխարհը դա գերազանց գիտի: Ուստի «մարմնավաճառի» հետ վարվում է ըստ հարկի` վճարում եւ «հաճույք է ստանում»:

Հաճույք ստանում է, իհարկե, նաեւ ադրբեջանական վերնախավը: Օրերս իսրայելական «Հաարեց»-ը մի ուշագրավ տեղեկատվություն էր տարածել առ այն, որ ադրբեջանական նախարարներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել եւ առգրավվել է 50 կգ ոչխարի միս: Պաշտոնյայի օգնականը իսրայելական մաքսավորներին ասել է, թե «դա նախատեսված էր նախարարի սննդի համար»:

Եթե չլիներ ադրբեջանական նավթի եւ գազի գործոնը, ապա հազիվ թե բաքվեցի պաշտոնյան իրեն թույլ տար նման «աղայություն»: Եվ դա նույնն է, ինչ փոխվարչապետ Ալի Հասանովն է ասել. «Մենք կարեւոր երկիր ենք, մեզ ամեն ինչ թույլատրելի է»:

Ամեն ինչ «մակարդակի» վրա է: Բացառությամբ «Հայաստանի հետ դեմ առ դեմ մնալու պատրաստակամության» մասին սպառնալիքի: Դա «մարմնավաճառի» հնարավորություններից դուրս է: Հակառակ դեպքում նա «մարմնավաճառ» չէր դառնա: Ոչ մի անարդարություն աշխարհում չկա. ամեն ոք արժանի է իր մակարդակին: «Մարմնավաճառի» բաժինը նրա ստացած գումարն է:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն