Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

ԱՄՆ լրատվամիջոցները ծաղրել են Ադրբեջանի իշխանություններին

Հուլիս 3, 2010թ. 13:14

tertԲաքվի իշխնությունները շարունակում են դժգոհել, թե ԱՄՆ-ն շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը: Փաստից վրդովված, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան նույնիսկ սպռնացել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը որոշի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին, ապա Ադրբեջանը կբողոքի:

Այս մասին տեղեկացնող ռուսական լրատվամիջոց «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը,   ընդգծում, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանում նման խրոխտ հայտարարությունները սկսել են հաճախակի հնչել: Թերթը գրում է.«Չնայած Արցախի 10 մլն դոլար աջակցություն ցուցաբերելու վերջնական որոշում ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի կայացրել, առաջիկայում հարցը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ հարցը պետք է դառնա ամերիկացի պատգամավորների քննարկման առարկան, արդեն իսկ նյարդայնացնում է ադրբեջանցի գործիչներին»:

Ի դեպ, փոխխոսնակ Մուրադովան հոխորտացել է, թե Քլինթոնի այցի ընթացքում Բաքուն այդ հարցն անպայմանորեն բարձրացնելու է` կհնչեն պաշտոնական բողոքի հայտարարություններ:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է.«Ողջ խնդիրն այն է, որ Արցախի Հանրապետությանը` չնայած վաղուց ինքնուրույն երկիր է, սակայն Ադրբեջանը նախկինի պես այդ տարածքը համարում է իրենը, որտեղ, ըստ Ադրբեջանի տարբերակի, ապրում են հայ «անջատողականներ : Դրա համար, ինչպես կարծում է Մուրադովան, ԱՄՆ Կոնգրեսը, եթե ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղին, պետք է փողը տա Բաքվին, իսկ այնտեղ իրենք պետք եղած ձևով այն կբաժանեն»:

ԱՄՆ լրատվամիջոցներն  իրենց հերթին ծաղրի են ենթարկել  Ադրբեջանի իշխանությունների այս առաջարկ-հայտարարությունը, նշելով,  որ Բաքվի միջոցով Արցախի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերելը  նույնն է, թե Ռուսաստանի համար Սահակաշվիլիի միջոցով փողեր փոխանցելը: «Երկու դեպքում էլ փողերը երաշխավորված կերպով հասցեատիրոջը չեն հասնի»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն