Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան

Ամերիկացի 85 կոնգրեսականներ ԼՂ հարցով դիմել են Օբամայի վարչակազմին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հոկտեմբեր 27, 2015թ. 12:23
ԱՄՆ կոնգրեսականներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի 85 անդամներ` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնջլի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտիներում ագրեսիայի և բռնության տարածումը կանխող խաղաղասիրական միջոցառումների իրականացմանն աջակցելու կոչով։

Ինչպես նշում է asbarez.com-ը՝ ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակին հղումով, նամակում, մասնավորապես, նշվում է, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտիներում լարվածությունն ու բռնությունը կտրուկ աճել է, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ի իշխանությունները հնչեցնում են քննադատական տեսակետներ:

«Սակայն այդ քննադատությունները տեղ չեն հասնում, և վարչակազմը հետագա ներգրավվածություն չի ցուցաբերում խնդրի լուծման համար։ Նման քաղաքականությունը պետք է փոխել: Մեր նամակում մենք առաջարկում ենք մի քանի խելամիտ քայլ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար` հետագա բռնությունները կանխելու նպատակով: Նախևառաջ՝ բոլոր կողմերին կոչ է արվում հետ քաշել դիպուկահարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումն իրականացնողներին մշտապես պահել շփման գծում ու նրանց զինել այնպիսի տեխնոլոգիական համակարգերով, որոնք ճշգրտորեն կարձանագրեն շփման գծում տեղի ունեցած յուրաքանչյուր խախտում»,-նշված է նամակում։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Պիեռ Անդրիոն /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքը /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկն ու նրանց ուղեկցող անձինք այցելել են տարածաշրջան, եղել Հայաստանում, հանդիպել ՀՀ Նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ այսօր նրանց ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն