Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական

Ամբիցիաներ, թե՞ համախմբում Արեւմտյան Հայաստանի կայացման հարցի շուրջ

Նոյեմբեր 24, 2011թ. 19:08


23Պարզաբանում է քաղաքագետ, Արեւմտյան Հայաստանի Կառավարության վարչապետ

Տիգրան Փաշաբեզյանը

Հարց – Հարցազրույցի մի հատվածում պարոն Պապյանը նշում է. <<Իրոք, կան ամբիցիաներ, այսինքն, ամեն մեկը, չգիտես ինչու, ենթադրում է, որ իր ուղին ու իր կառույցն է ճիշտը: Ու կարծես լավ է զգում, որ դեռ երկիրը չստացած, իրեն հռչակել են երկրի ղեկավար: Որ եղած կառույցները չեն միավորվում, վկայում է այն մասին, որ նրանց բուն նպատակը ոչ թե Արեւմտյան Հայաստանի ազատագրմանը հասնելն է, այլ զուտ ամբիցիաներին բավարարվածություն տալը>>։

Պատասխան – Համախմբումը իրականացնում է երկու գործոն, մեկը սպառնալիքը, որ հայությանը համախմբում է Սարդարապատում, մյուսը Արեւմտյան Հայաստանի ազատագրման մեծ երազը եւ Մեծ Հայաստանի՝ Հայքի կայացման գաղափարը։ Վերջինը կարող է իրականացվել դրվագ առ դրվագ, ինչպես խճանկարն է ամբողջանում մասերից։

Համախմբումն անհնարին չէ, ինչքան էլ նկատի ունենանք նաեւ դրսի միջամտություններն ու այլ խանգարող հանգամանքներ, այնուհանդերձ, կենտրոնում մենք ենք ու մեր ծրագրերը։

Սպառնալինքների մասին նախորդ հոդվածներում խոսել ենք եւ երբ դրա կարիքը զգացվի բոլորը կհամախմբվեն կրկին, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ։

Ուստի հիմա խոսենք ծրագրերից։

ԱՄՆ-ում Սոսիկյանի ձեւաչափը, որը գոյություն ունի հավատում է, որ պետք է ընթանալ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու ճանապարհով։ Այստեղ հարցը նույնն է, ինչպե՞ս։ Սա սփյուռքահայության տարբերակն է, երբ սպասում էին ՀՍՍՀ-ի անկախացմանը, որ պետական լծակներով իրականացնեն ծրագիրը։ Սրա մասին նույնպես խոսել ենք առաջին հոդվածում եւ նշել ՀՀ-ի բնական եւ արհեստածին, այսինքն՝ դրսից, հարուցված դժվարությունները եւ շեշտել ժամանակի գործոնը։ Ժամանակը չի սպասում, դա հիմա ավելի լավ են հասկանում՝ բոլորը։

Կարեն Միքայելյանի, կամ, այսպես ասած, մոսկովյան ձեւաչափը հավատում է, որ հնարավոր ձեւավորել լեգիտիմ Ազգային Խորհուրդ, որն ինքը կորոշի հետագա անելիքները, այդ թվում՝ Թուրքիայի հետ բանակցությունների միջոցով հայկական խնդիրները արծարծելու հարցը։ Իրականում, կարծեմ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ բանակցություններ սփյուռքի կուսակցությունները ժամանակին վարել են, սակայն ապարդյուն։ Ավելին, հայտնի է, որ Թուրքիան կամ ցանկություն չունի, կամ հնարավորություն չունի, կամ իրավունք չունի հայկական պահանջները բավարարելու, այդ թվում՝ միանգամայն օրինական տարածքային։

Գալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւաչափին, ընտրված է իրավական ուղիներով ու ճանապարհներով ընթանալու եւ երկու խնդիր լուծելու ճանապարհը.

Առաջինը, իրավական բոլոր միջոցներով հայության բոլոր իրավունքների եւ, առաջին հերթին, տարածքային ամբողջական պահանջների պաշտպանության խնդիրը։

Երկրորդը, հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները չեզոքացնելու խնդիրը։

Առաջինը հնարավոր է, երբ հայությունը՝ այս դեպքում Արեւմտյան Հայաստանի հայը հանդես է գալիս որպես իրավունքի սուբյեկտ, որպես բնիկ ժողովուրդ, ով իրավունք ունի իր բնօրրանում, հայրենիքում՝ ինքնորոշման իրավունքի, ընդհուպ մինչեւ անկախություն։ Ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ իր մասով, որպես իրավահաջորդ Վիլսոնյան Իրավարար վճռի, ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ, որպես Կիլիկյան Հայաստանի անկախության իրավահաջորդ:

Երկրորդը հնարավոր է, եթե հայությունը՝ սփյուռքահայությունը եւ տարածաշրջանում բնակվող հայությունը, օգտվելով բնական եւ մարդկային իրավունքի սկզբունքներից ու նորմերից, օգտվելով չեզոքության մասին հայտարարությունից՝ ձեռնարկի իր պաշտպանական ուժերի կազմավորումը։

Ինչո՞ւ։ Որովհետեւ անկախ այն բանից, մենք մեր իրավունքները արծարծում ենք, թե ոչ, մենք ակտիվ գործում ենք, թե ոչ, մենք պահանջատեր ենք, թե ոչ (այսպես կարելի է շարունակ թվարկել), այսինքն՝ անկախ մեր պահվածքից, սպառնալիքները եղել են, կան, մնում են։ Այդ սպառնալիքները գործել են, կան, գործելու են մեր դեմ եւ չեն չքանա մինչեւ հայության նոր ցեղասպանություն չիրականացնեն, մինչեւ հայկական անկախ պետությունների վերջը չտան, Ինչը անհնարին բան է, իհարկե, բայց ում բացատրես։ Եւ ե՞րբ, եւ ինչպե՞ս բացատրես, թե աշխարհում գոյություն ունեցող բոլոր քաղաքակրթությունների ժամկետները լրանում են եւ քաղաքակրթական մեծ քննություն բռնած ազգերը միայն <<կանցնեն ասեղի ծակով ու կմտնեն դրախտ>> (Պարույր Սեւակ, <<Եռաձայն Պատարագ>>, Փետրվար, 1965 թ.)…

Մի՞թե, առանց հաղթելու Սարդարապատում հնարավոր կլիներ ունենալ հանրապետություն, պետություն։ Մի՞թե առանց հաղթելու Արցախյան ազատամարտում հնարավոր կլիներ ունենալ Ազատ Արցախ։ Ռազմա-քաղաքական, հոգեւոր-մշակութային, բարոյական ու բնական բացարձակ հաղթանակի դեպքում նույնիսկ ամեն օր ստիպված ենք պաշտպանել Արցախի հայության ազատ ապրելու, զարգացման եւ առաջնթացի իրավունքը։

Համախմբումն էլ սարերի հետեւում չէ, եւ ամենքը պետք են գալու եւ ունենալու են իրենց ուրույն տեղն ու դերը այս համապարփակ եւ ընդհանրական գործընթացում։

Մենք կարեւորում ենք ծրագրերի շուրջ համախմբումը։

Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը

21.11.2011 թ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն