Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

Ալիևը որոշել է հեղափոխություն սկսել Թուրքիայում

Սեպտեմբեր 4, 2009թ. 20:10

Ռուսաստանյան Ռեգնում լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի քննարկում, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳՆ և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ղեկավարները: Այդ մասին Ռեգնումը հաղորդել է ` հղվելով Ալիևի վարչակազմի իր աղբյուրին:

Ադրբեջանի ղեկավարները մասնավորապես քննարկել են  երկրի արտաքին և տեղեկատվական քաղաքականությունների հետագա ռազմավարությանը վերաբերվող հարցեր: Աղբյուրի տեղեկությունների համաձայն Ադրբեջանի նախագահը պահանջել է Էլմար Մամեդյարովի ակտիվացնել շփումները թուրք գործընկերների հետ` փորձելով համոզել նրանց կասեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը:

Ազգային անվտանգության նախարարությանը պատվիրվել է անմիջական երկխոսություն սկսել Թուրքիայում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստների հետ: Բացի այդ, Ադրբեջանի ԱԱՆ-ն պետք է զբաղվի նաև Թուրքիայի նահանգներում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին ակտիվացնելու գործով: Տեղեկատվության համաձայն, բացառված չէ, որ ադրբեջանցիները կփորձեն բողոքի ցույցեր կազմակերպել Թուրքիայում ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի:

Իլհամ Ալիևը պատվիրել է նաև Ադրբեջանի հարկային մարմիններին ստուգումներ սկսել Ադրբեջանում գործող թուրքական կազմակերպություններում: Ադրբեջանի նախագահի վարչակազմի Ռեգնումի աղբյուրը նշել է, որ սկզբնական շրջանում կստուգվեն Բաքվում և շրջաններում գործող թուրքական մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Իսկ հետագայում, երբ հայ-թուրքական հարաբերություններն էլ ավելի խորանան, ապա ստուգումներ կսկսվեն նաև նավթային և տրանսպորտային բիզնեսում ներգրավված թուրքական խոշոր հոլդինգներում:

Armar.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`