Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանցի հակերները կոտրել են նորաստեղծ «Garabagh.org» հայկական կայքէջը

Հունվար 27, 2011թ. 15:49

Նորաստեղծ «Garabagh.org» պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում ջրի երես էր հանում թուրք-ադրբեջանական կեղծիքը, տեղադրում հետաքրքիր հոդվածներ ղարաբաղյան ազատամարտի եւ, մասնավորապես, Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունների ու նաեւ Խոջալուի դեպքերի մասին, հայտնվել է ադրբեջանական հակերների նշանակետում:

Կայքէջի խմբագրակազմից մեզ տեղեկացնում են. «Ընդամենը մի քանի օր աշխատած «GARABAGH.ORG-ը  աննկատ չմնաց  ադրբեջանա-թուրքական լրատվամիջոցների աչքից: Ադրբեջանական  «A.TV.»-ին, որը սփռվում է տարբեր լեզուներով, ընդ որում նաեւ հայերենով եւ պարսկերենով, սկսել էր անասելի լուտանքներ թափել կայքէջի հասցեին, կարծես իր գործակալներին հրաման էր տալիս սկսել իրենց ջախջախիչ գործունեությունը, որից ընդամենը մի քանի ժամ անց միանգամից ջնջվեցին կայքէջի բոլոր լուրերը :  Սակայն մեր աշխատակիցների ջանքերի արդյունքում կայքէջը շուտով կվերականգնվի ու կշարունակի իր աշխատանքները»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն