Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանում հասունանում են հակասեմական տրամադրությունները

Սեպտեմբեր 4, 2010թ. 10:47

2Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երեկ կազմակերպված հանրահավաքն ունեցել է հակասեմական ուղղվածություն:

Հնչել է կոչ` ուղղված աշխարհի բոլոր մահմեդականներին եւ ադրբեջանցիներին` միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի եւ միջազգային սիոնիզմի, և որ իրենք հավատում են աշխարհի մահմեդականների հաղթանակին:

Ելույթ ունեցողներից մեկը նշել է, թե սիոնիզմն այսօր կորցրել է իր հեղինակությունը քաղաքակիրթ աշխարհում: Ադրբեջանական հասարակությունում ատելություն է առաջ եկել Իսրայելի եւ սիոնիզմի նկատմամբ:

Ապա անցում է կատարվել արցախյան հիմնախնդրին: Ընդգծվել է, թե ղարաբաղյան խնդիրը նման է պաղեստինյալ խնդրին: «Միասնություն» կուսակցության նախագահ Խուդու Խուդիեւը մեղադրել է Եվրոպական երկրներին ու ԱՄՆ-ին երկերեսայնության մեջ:

Հանրահավաքում հնչել են ծայրահեղական կարգախոսներ` «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին»:

Այս մասին տեղեկություն տարածող ադրբեջանական APA գործակալությունը նաև հողորդում է, թե հանրահավաքի վերջում  մասնակիցներն այրել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պետական դրոշները, ինչպես նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի խրտվիլակը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն