Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանի կառավարությունը կուժեղացնի ճնշումներն ավարների վրա

Նոյեմբեր 27, 2009թ. 15:25

2Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում նոր զորանոց է կառուցվել, որում կտեղակայվեն Ներքին գործերի նախարարության զորամիավորումները: Ինչպես Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներին, նոր զորանոցը համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին և լավագույնս հարմարեցված է անձնակազմի ռազմական ծառայության համար:

Նշենք, որ Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հիմնականում բնակվում են ավարներ, որոնք ենթարկվում են մշտական ճնշումների երկրի իշխանությունների կողմից: Ավարները Կովկայան Աղվանքի բնիկ ժողովուրդներից են, որոնք չեն հանդուրժում քոչվոր թուրքական ցեղերի գերիշխանությունն իրենց պատմական հայրենիքում: Այդ իսկ պատճառով ադրբեջանական պետական համակարգն ակտիվ պայքարում է ավարներին երկրից դուրս վտարելու համար:

«Զաքաթալայի շրջանում ադրբեջանական նոր զորանոցն անկասկած նոր պատուհաս է դառնալու այնտեղի մեր հայրենակիցների համար», – ArmAr.am կայքի լրագրողին տրված մեկնաբանությունում ասել է դաղստանաբնակ փորձագետ, ազգությամբ ավար Ալի Մուրտուզալիևը: «Ցայժմ Ադրբեջանի ավարաբնակ և լեզգինաբնակ շրջաններում ադրբեջանցիների ռազմական ներկայությունն այդքան էլ ուժեղ չէր: Սակայն եղած ուժերն էլ բավարարում էին, որպեսզի պաշտոնական Բաքուն մշտապես ահաբեկի տեղացիներին: Իսկ նոր ուժերի տեղակայումը կարող է վկայել միայն նրա մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունն ուժեղացնելու է ճնշումներն ավարների նկատմամբ», – ասել է Մուրտուզալիևը:

ArmAr.am


Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն