Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը

Հունիս 1, 2015թ. 21:56

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է խեղաթյուրել պատմությունը»,-նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ օրերս Բաքվում լույս է տեսել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած «Նադիր շահ Աֆշար, դիվանագիտական զրույցներ» վերնագրով գիրքը:

Իրանական աղբյուրը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմությունը պետական մակարդակով կեղծելու և իրանական մշակութային արժեքներն ու պատմական դեմքերին յուրացնելու քաղաքականությանը, նշում է, որ Մեհդիևի հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը հայտարարել է. «Որոշ ուժեր փորձում են Ադրբեջանի պատմական դեմքերին պիտակ կպցնել. Պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանի թագավորներն իշխել են ներկայիս Իրանում ու նրան հարակից տարածքներում»:

Ադրբեջանի ԳԱԱ Մերձավոր Արևելքի հիմնադրամի ղեկավար Գոհարբախշ Ալիևան էլ իր խոսքում նշել է, որ իրականում Նադիր շահ Աֆշարը թյուրքական միասնության (պանթյուրքական՝ ըստ իրանական աղբյուրի) գաղափարներ է ունեցել և կարևոր ներդրում է ունեցել Ադրբեջանի պետական կառավարման համակարգում:

Իրանական աղբյուրը, հակադարձելով Ադրբեջանի՝ Իրանի պատմությունը կեղծելու քաղաքականությանը, մասնավորապես նշում է. «Ադրբեջանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պատմությունը խեղաթյուրելու գործողությունները վկայում են որ նրանք զուրկ են փաստերից, ադրբեջանցիներն ի զորու չեն գեթ մեկ պատմական փաստաթուղթ ներկայացնել: Միջազգային և պատմական բոլոր փաստաթղթերը վկայում են, որ Նադիր շահն Իրանի շահերից է եղել: Նադիր շահը Մաշհադն ընտրում է որպես երկրի մայրաքաղաք և այդ առնչությամբ մետաղադրամ թողարկում»:

«Նադիր շահը (1688-1747թթ.), ինչպես Իրանի մի շարք շահեր թյուրքալեզու է եղել, սակայն թյուրքալեզու լինելն ամենևին էլ չի նշանակում թուրքական լինել»,-եզրափակում է հոդվածագիրը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն