Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը նորից սկսել է հոխորտալ

Նոյեմբեր 13, 2009թ. 12:28

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ  կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»:

Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զուգահեռաբար հայտարարել է, թե գոյություն ունի արցախյան հիմնախնդրի լուծման երեք ճանապարհ, և բնականաբար, ներկայացրել է արցախյան հիմնախնդրի լուծման ադրբեջանական տեսակետը, այն է` հայկական զինված ուժերի դուրսբերում «գրավված տարածքներից»` հետագա ականազերծմամբ, ենթակառուցվածքների վերականգնում, որից հետո նաև  բոլոր փախստականների վերադարձ ` դեպի իրենց «հայրենի» հողեր: «Միայն այս դեպքում հնարավոր կլինի լուծել Արցախի կարգավիճակի հարցը»,-եզրակացրել է Մամեդյարովը:

Ի դեպ, վերջերս Մամեդյարովը դժգոհել էր. «Այլևս հնարավոր չէ շարունակել բանակցությունները: Պաշտոնական Բաքուն չի պատրաստվում շարունակել բարձր մակարդակի հանդիպումները միայն  այն բանի համար, որ ցույց տա, թե բանակցային գործընթացը շարունակվում է»: Ապա հավելել էր. «Մենք պատրաստ ենք նախագահների հերթական հանդիպմանը միայն այն պատճառով, որ համանախագահները խոստացել են, թե բանակցությունները կլինեն կոնստրուկտիվ»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն