- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Ադրբեջանահայերի դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին
Հայաստանի Հանրապետությունում Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Ձերդ Գերազանցություն գլխավոր քարտուղար,
Տիկին (պարոն) դեսպան

Բաքու քաղաքում՝ (մինչև 1991թ.՝ Խորհրդային Ադրբեջան, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետություն)
կառավարությունների կողմից վերահսկվող տարածքներից փախստականների կամքը ներկայացնելու մեզ
լիազորված իրավունքով դիմում ենք Ձեզ հետևյալ հայտարարությամբ։

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ

Ձեզ են դիմում Արևմտյան Մերձկասպիայի պետական կարգավորման արդեն 100 տարի ահագնացող և
առայսօր մահ սփռող ձգձգվող ճգնաժամի անմիջական զոհերը։
Ի հեճուկս Միավորված Ազգերի ջանքերի, արյունալի բռնաճնշումները, պատերազմի և ցեղասպանության
ակտերը, որոնք հարուցում են մեկը մյուսին փոխարինող Բաքվի վարչակարգերը, հանգեցնում են նորանոր
զոհերի Արևելյան Անդրկովկասի տարածաշրջանում բնակվող միլիոնավոր մարդկանց շրջանում, որոնք
ներկայացնում են տասնյակից ավելի ազգերի՝ լեզգիններ, ավարներ, ռուսներ, հայեր, հրեաներ, էթնիկ
թուրքեր (որոնք անվանվում են նաև ադրբեջանցիներ), թաթեր, ուդիներ, թալիշներ, լաքեր, դարղիններ,
այրումներ, հույներ և այլն։
Մեր կարծիքով, Արևմտյան Մերձկասպիայում լարվածության ուժեղացման պատճառներից են Միավորված
Ազգերի ջանքերի անբավարարությունը և որոշակի անհավասարակշռությունը։
Մասնավորապես, մենք նշում ենք 1988-1994թթ. Բաքվի կառավարության կողմից հրահրված պատերազմի,
ցեղասպանության և ոստիկանական բռնաճնշումների զոհերի նկատմամբ անհավասար վերաբերմունքը, որն
արտահայտվում է միայն նրանց մասով իրավունքների խախտման բացառիկ ամրագրմամբ։
Այնուհետև, ուշագրավ է այն տարօրինակ հանգամանքը, որ այդ նշված հատվածի իրավունքները
ներկայացնում է կառավարությունը, որի անկարողության և ագրեսիայի զոհն է փախստականների այդ
հատվածը։
ՄԱԿ-ի անհավասարակշիռ մոտեցման հատկանիշն է նաև այն, որ արձագանք է գտնում Բաքվի կառավարության մտադրությունը՝ հասնել իր կողմից կամայականորեն ներկայացվող հատվածի իրավունքների ամրագրմանն ու փոխհատուցմանը այլ հատվածի՝ իր իսկ հանցագործ արարքների նույն զոհերի իրավունքների հաշվին։ Այսպիսով, զոհերի մյուս մասը դառնում է կրկնակի պատժված։

Նախ՝ այդ մարդիկ պատժված են Բաքվի ռեպրեսիվ վարչակազմի կողմից այն բանի համար, որ
բացահայտորեն, ազգային սահմանադրական օրենքների և ունիվերսալ ժողովրդավարական իրավունքների
հիման վրա հանդես եկան Արևմտյան Մերձկասպիայի ժողովուրդների ցանկացած ձգտում (պետական
կարգավորում, տարածաշրջանում պետականության հիմքերի կերտում) նպատակադրված ձևով խորտակող
վարչակարգի դեմ։

Նրանք պատժված են զանգվածային սպանություններով և արտաքսումներով ընդարձակ տարածքներից (որտեղ հազարամյակներով բնակվել են նրանց նախնիները) դեպի տարածաշրջանի արևմուտքում սեփական ժողովրդի դեմ հրահրված պատերազմի արդյունքում ավերված Ղարաբաղի մարզ։ Արտաքսումն ուղեկցվում է նրանց բնակարանի և սեփականության անձեռնմխելիության, նյութական բարիքներից օգտվելու, Կասպից ծովի բնական պաշարներն օգտագործելու, խաղաղ կյանքի իրավունքների լիակատար ոտնահարմամբ։
Նրանց իրավունքները ոտնահարվում են միայն մեկ պատճառով. պետության ժողովրդավարական կարգ հաստատելու և կլանային ռեժիմը չընդունելու ձգտման պատճառով, ռեժիմ, որը խարխլում էր պետականության հիմքերը և ոտնահարում Արևմտյան Մերձկասպիայի ժողովուրդների իրավունքները։
Եվ հիմա նրանք, ովքեր պատժել են նրանց մեկ անգամ, պատրաստվում են, ոչ առանց ՄԱԿ անդամների կոնյունկտուրային հանրության աջակցության, որոնք համախմբվել են ՄԱԿ սկզբունքների հետ ընդհանուր ոչինչ չունեցող դրդապատճառներով, այդ մարդկանց ևս մեկ անգամ պատժել՝ խլելով արդեն նաև այս՝ օկուպացված կոչված տարածքները։ Բնականաբար, առանց որևէ փոխհատուցման և հայրենի օջախներ հայրենադարձվելու իրավունքի ողջ Արևմտյան Մերձկասպիայի տարածքով, առանց պետական կառույցի ինքնուրույն տեսլականի Անդրկովկասի բավական ընդարձակ տարածաշրջանում, ի շահ իշխանությունը տարածաշրջանում ապօրինաբար խլած կլանի, որն ընտրել է անսանձ հարստացման մեթոդով ցեղականզանգվածային հիստերիայի հրահրման, իրավական վակուումի և ժողովուրդների զինված բռնության գործելակերպի ներդրման ճանապարհը։
Միավորված Ազգերի ջանքերի՝ մեր նշած դեֆիցիտն ու անհավասարակշռությունը դրսևորվում ենոչ միայն խախտված իրավունքների ծավալի և բնույթի ամրագրման բացակայությամբ, այլև այդ փախստականների՝ պատերազմի և բռնաճնշումների զոհերի գոյության իսկ անտեսմամբ։ Թեև մարդկության դեմ հանցագործության ցավալի երևույթին քանակական մոտեցումն իրավաչափ չէ, այնուամենայնիվ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն բանի վրա, որ փախստականների նշված հատվածը, որը հարյուր հազարավորներ է հաշվվում, թվով չի զիջում Ադրբեջանի Հանրապետության կողմից կամայականորեն ներկայացված հատվածին, իսկ իրեն բաժին ընկած տառապանքների չափով գերազանցում է նրան։ Մենք ուշադրության ենք առնում ՄԱԿ անդամ երկրների ազգային ներկայացուցչության ձևավորման սկզբունքների, ինչպես նաև քվեարկության արդյունքներով բանաձևերի ընդունման մեխանիզմների, ՄԱԿ
գործունեության այլ ասպեկտների անկատարության գործոնը, որոնք բարեփոխման կարիք ունեն։ Մենք պաշտպանում ենք բացառապես պետությունների իրավասությանը ենթակա գործերին ՄԱԿ չմիջամտելու սկզբունքը։ Մենք հիանալի հասկանում ենք նաև ՄԱԿ-ում ներկայացված երկրների ազգային շահերի բազմազանությունը։ Սակայն մենք հույսը դնում ենք Ձեր գլխավորած Միավորված Ազգերի ընկերակցության քարտուղարության հեղինակության և Ձեր ներկայացրած կառավարությունների՝ Ղարաբաղի սահմաններում և ընդհանրապես տարածաշրջանում նոր աղետների կանխման գործում պատասխանատվության գիտակցման վրա։
Մենք կարեկից սրտով ուղղակիորեն դիմում ենք մեր բոլոր փախստական եղբայրներին ու քույրերին, անկախ այն բանից, թե ով է ներկայացնում նրանց շահերը։ Մենք հույս ունենք արդար հատուցման նրանցից, ովքեր ագահության և իրենք իրենց սիրելու պատճառով մարդկանց անասելի տառապանքների պատճառ են դարձել։ Մենք վստահ ենք մերձկասպյան տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարական պետական կարգի շուտափույթ հաստատման, հարյուրամյակ տևած տարիների արյունալի հերթագայության ընդհատման անհրաժեշտության մեջ։ Մենք հայտարարում ենք մեր իրավունքները պաշտպանելու վճռականության մասին։

Ադրբեջանից փախստականների քաղաքական, կրոնական և ազգային խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլատով


ArmAr.am