Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանական քարոզչական մեքենան խափանման եզրին է

Սեպտեմբեր 9, 2009թ. 13:47

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը, Day.Az-ին մեկնաբանելով <<Эхо Москвы>> ռադիոկայանին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տված հարցազրույցը, նրան մեղադրել է ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ իրականությանը իբրեւ չհամապատասխանող տեղեկություն տարածելու մեջ եւ տարօրինակ հետեւություն է կատարել. <<Տվյալ դեպքում զգացնել է տալիս Շավարշ Քոչարյանի մոտ բանակցային գործընթացի ման13րամասնությունների մասին տեղեկության բացակայությունը>>:

Հետաքրքրական է, որ <<գերտեղեկացված>> Պոլուխովը գոնե մի փաստարկ չբերեց հօգուտ իր դիրքորոշման եւ սահմանափակվեց մերկախոս մեղադրանքով: Ըստ երեւույթին, ադրբեջանական քարոզչական մեքենան, որի մոտ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դարձել խաթարումները, ակնհայտորեն խափանման եզրին է:  Բավական էր` Շավարշ Քոչարյանը թեթեւակիորեն հիշեցներ նաեւ ԼՂՀ փաստարկների մասին, որպեսզի վրա հասնի <<նեյնիմ-նեյնիմ>>-ի պահը:

Ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չուներ ասելու, իսկ  չէ որ դադարն էլ պետք է լրացնել:

ԼՂՀ ԱԳՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`