Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանական լրատվամիջոցների կեղծ տեղեկատվությունը

Օգոստոս 22, 2011թ. 12:26

Արցախի Հանարպետության  պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունը, համաձայն որի հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտԱկիֆ Աբդիեւը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է եւ չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, օգոստոսի 21-ին, ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 31-ամյա Նվեր Գարիկի Սարգսյանը: Նրա առողջական վիճակը  միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն