Գլխավոր » Infowar, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցների հերթական կեղծիքը

Հուլիս 27, 2010թ. 12:42

FasieԱդրբեջանական լրատվամիջոցները   հուլիի 26-ին հերթական ապատեղեկատվությունն են տարածել, ուր փորձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` ամիսներ առաջ Երեւանում ասված խոսքը խեղաթյուրել եւ ներկայացնել որպես այսօր արված հայտարարություն: Իբրև թե Ֆասյեն հայտարարություն է տարածել Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի որոշման եւ դրա քաղաքական հետեւանքների մասին:

«Եվրոպա-Ադրբեջան» ընկերակցությունը հանկարծ հիշել է Բեռնար Ֆասիեի մարտ ամսին Երեւանում արած հայտարարությունը եւ միտումնավոր  չնշելով ամսաթիվը այն ներկայացրել իբրև նոր հնչած խոսք: Եվ ահա, ադրբեջանական լրատվամիջոցների նյութերից  տպավորություն է ստեղծվում , թե  ֆրանսիացի համանախագահը այս պահին գտնվում է Երեւանում: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների կեղծիքի, Ֆասիեյին վերագրվող այդ  մտացածին հայտարարության մեջ վերջինս իբրև թե ասել է.«Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ զուգահեռներ չկան: ԼՂ-ն եւ նրան հարակից 7 շրջանները օկուպացվել են Հայաստանի կողմից եւ այդ հողերը դեռեւս գտնվում են օկուպացիայի ներքո: Այդ փաստը ձգձգում է բռնի տեղահանվածների եւ փախստականների վերադարձն իրենց տներ: Ի տարբերություն Կոսովոյի, ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը: Ուստի Կոսովոյի հարցը չի կարող նախադեպ լինել: Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Երեւանում անցկացված Rose Rote սեմինարում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն»:

Բայց, նախ հիշեցնենք, որ Բեռնար Ֆասիեն Երեւանում եղել է մարտի 11-13-ին: Եվ ամենակարևորը` այցելության ընթացքում նա ոչ մի խոսք չի ասել «օկուպացված տարածքների» մասին, թեեւ նշել է, որ «այն ինչ հնարավոր էր Կոսովոյում, չի կարելի կիրառել Ղարաբաղում»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն