Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանական զինվորները մասսայաբար հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ

Փետրվար 6, 2015թ. 00:38
ադրբեջանի բանակ

Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում:

Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից հազարավոր զոհերի մասին: Թավուզի շրջանում ադրբեջանական զինուժի բրիգադի հրամանատարը անձամբ ատրճանակով գնդակահարել է զինծառայողի, ինչը նույնպես մեկնաբանվել է հայկական կողմի վրա նոր հարձակումից հրաժարվելու հետևանք:

Ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ամենուր խոսում են իրենց երկրում տիրող համընդհանուր խուճապի, հազարավոր զոհերի, գիշերային թաղումների և դասալքությունների մասին: Վերջին օրերում անցկացվող ադրբեջանական զինավարժություններին պահեստայիններին ընդգրկելու նպատակով արգելվել է ազերի զինապարտներին ավիատոմս վաճառելը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն