Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական բանակում ավելացել է ինքնասպանությունների թիվը

Հոկտեմբեր 19, 2009թ. 17:00

Մինչ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահզորն է,

ադրբեջանցի ռազմական փորձագետները հնչեցնում են  հակառակ փաստարկները, համաձայն որոնց,  վերջին  շրջանում ադրբեջանական բանակում ավելացել  է ոչ կանոնադրային հարաբերությունների, ինքնասպանությունների և դժբախտ պատահարների թվաքանակը:

Եվ այսպես, ինչպես հայտնում է «novosti.az»-ը, ըստ «Պաշտպանության և անվտանգության ոլորտում հասարակական վերահսկողություն» դաշինքի տվյալների, 2009 թվականի ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կորցրել է 50 զինծառայող, որից միայն 11-ն է համարվել մարտական կորուստ: 18-ը զոհվել են ոչ կանոնադրային հարաբերությունների, 5-ը` թունավորման հետևանքով, իսկ 5-ը ինքնասպան են եղել:

Armar.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն