Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

«Ֆրանսիան հաստատեց`մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ»

Դեկտեմբեր 22, 2011թ. 16:04

NalbandyanՖրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին:

Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձարգույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման»,- ասված է նախարար Նալբանդյանի հայտարարության մեջ:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն