Գլխավոր » NKR, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

«Ճանապարհային քարտէզ», «Իւթիւբից» մինչեւ «ՙՉաթըմ հաուս»…

Նոյեմբեր 9, 2010թ. 09:30

Derenik-AliqԵւ այսպէս՝ հասարակա-քաղաքական ամենօրեայ իրադարձութիւններն ու դէպքերը պարզապէս լոկ պատահականութեամբ բնորոշելը մեղմ ասած՝ միամտութիւն կը լինէր… Վերջին շրջանում հայոց հիմնահարցերի հասարակական ու քաղաքական իրադարձութիւնների յաջորդականութիւնը ինքնին կապացուցի վերոգրեալը, որպէսզի յանկարծ չմատնւենք միամիտների շարքին…

Ահաւասիկ, վերջին երկու շաբաթների զարգացումները.

1. ԱՄՆ-ում ձերբակալւում են մի քանի հայեր՝ «օրէնքով գողեր», որոնց ամէն կերպ ՀՀ իշխանութիւններին առնչակից սեպելու «քարոզչական» մեծ ջանքեր են ի գործ դրւում՝ թէ՜ ԱՄՆ-ում, եւ թէ՜ հայաստանեան «ՙծայրայեղ ընդդիմութեան» մամուլում.

2. Սրան յաջորդում է փոխպրեզիդենտ Բայդէնի «ԻՒԹԻՒԲԵԱՆ ՙյայտնագործումը նկատի ունենալով կրկին ՀՀ իշխանութիւններին, ի դէմս ՀՀ նախագահի, ներկայացնել որպէս Հայոց Ցեղասպանութեան միջազգայնացման արգելակիչ…

3. Այնուհետեւ Աստրախանում կրկին մեդւեդեւեան նախաձեռնութեամբ կայանում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հերթական հանդիպում, որի արդիւնքում (ըստ բացայայտւած լուրերի)՝ կողմերը համաձայնւում են հումանիտար քայլի դիմել: Յաջորդիւ կատարւում է երկուստեք գերիների եւ դիակների փոխանակում:

Հայկական կողմին պատկանող դիակներից մէկի՝ Մանուէլ Սարիբէկեանի մարմնի վրայ, սակայն, կարմիրխաչայինների զննող աչքերը «յայտնաբերում են» կտտանքների ու խոշտանգումների հետքեր… Իսկ մինչ աստրախանեան հանդիպում՝ արդէն ադրբեջանական դիպուկահարի գնդակի զոհ էր դարձել հերթական ժամկէտային հայ զինծառայող:

4. Այս հանդիպմանը յաջորդում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան այս անգամ՝ արտգործնախարարների մոսկովեան եռակողմ հանդիպումը (բնականաբար՝ ոչ միայն հումանիտար) Արցախեան հարցի կարգաւորման բանակցային շրջանակում… իսկ դէսից դէնից լրահոսերը խլացնող եղանակներով անընդհատ ծանուցում են ինչ-որ մի նոր «ճանապարհային քարտէզի» մասին… բայցեւայնպէս՝ թէպէտ նոյն այդ «ճանապարհի» մայրուղու վրայ կանգուն, սակայն սպասողական վիճակում է նոյնինքն Արցախը՝ տեսնելու համար թէ՝ երբ է յայտնւելու ինքն եւս մայրուղուց անցնել ցանկացող բանակցային գնացքում:

5. Վաղը չէ միւս օրը՝ նոյ. 9-ին, լոնդոնեան «Չաթըմ հաուս»-ում (նոյն այն

տեղը, որտեղ ՀՀ նախագահը 2010 թւականի մայիսին յաչս աշխարհի՝ մեկնաբանում էր հայ-թուրքական պրոտոկոլների ՙճանապարհային քարտէզ՚-ի մասին) Մե՛ծն Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու ձեռամբ պարգեւատրւելու է Թուրքիայի նախագահ Գիւլը, ոչ աւել, ոչ պակաս՝ տարածաշրջանում՝ կիպրական, հայ-թուրքական հաշտեցման եւ իրաքա-աֆղանստանական հարցերում խաղաղութեան ի նպաստ  «մեծ ներդրումների ու ջանքերի համար…»:

Ահաւասիկ, «Իւթիւբ»-ից մինչ «Չաթըմ հաուս» տեսանելի դէպքերի ու իրադարձութիւնների յաջորդականութիւնը (դեռ անտեսանելիները չհաշւած) ստիպում է, որպէսզի հայաշխարհը իր Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շղթայի օղակներն առաւել քան երբեւէ՝ ամուր ու անքակտելի դարձնի՝ քաղաքական եւ յատկապէս քարոզչական մարտահրաւէրները նպատակայնօրէն դիմագրաւելու համար:

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ. «Ալիք» օրթերթի գլխավոր խմբագիր

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն