Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն

«Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարողների թիվը աստիճանաբար աճում է»

Օգոստոս 19, 2010թ. 10:53

congress_2_314189277Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արեւելյան գրասենյակի լրատվական ծառայությունը, ԱՄՆ Կոնգրեսական Փիթեր Քինգը վստահեցրել է, որ այսուհետեւ եւս պաշտպանելու է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252-րդ բանաձեւը: Կոնգրեսականն այդ մասին հայտարարել է  ANCA-ի  ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Կոնգրեսական Քինգը վերջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը սատարել է 10 տարի առաջ`106-րդ գումարման կոնգրեսում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսական Քինգը նորից միանում է մեր արշավին` սատարելով Հայոց ցեղասպանության բանաձեի ընդունմանը», -ասել է հանձնախմբի արեւելյան գրասենյակի տնօրեն Կարո Մանճիկյանը ու հավելել. «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարողների թիվը աստիճանաբար աճում է, եւ այն, որ այդ ցուցակը համալրում է նաեւ կոնգրեսական Քինգը, նոր խթան է, որ բանաձեւը հավանության արժանանա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»:

Կոնգրեսականի ու հանձնախմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, նշվել, որ անհրաժեշտ է մեծացնել ԼՂՀ-ին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությունը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն