Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

«Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հակահայկական քարոզչություն չի վարում»

Հուլիս 6, 2010թ. 11:47

«Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հակահայկական քարոզչություն չի վարում»,-ասում է բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով, ցանցում հատկապես դժվար է դիմակայել թուրքական ինտերնետ օգտվողների հակահայկական քարոզչությանը, որոնք առավել փորձառու եւ պրոֆեսիոնալ են տեղեկատվական պայքարի ոլորտում:

«Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը մի բան է, այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք տանելն` այլ բան: Երկամյա վաղեմության իրավիճակի համեմատ այսօր Հայաստանի պետական մարմինները առավել համակարգված են աշխատում տեղեկատվական դաշտում»,-ասել է Տիգրան Քոչարյանը:

Ինչպես նշել է բլոգերը, տեղեկատվական պատերազմներում չկան վերջնականապես հաղթածներ եւ պարտվածներ, քանի որ վիճակն այդ ոլորտում անընդհատ փոխվում է:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն