Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«Դուրսը» կանխատեսում է` կադրային ջա~րդ է լինելու

Հուլիս 21, 2011թ. 12:34

armarlur.com-Հետաքրքիր է, ինչպե՞ս է լինում, որ «ներսի» մասին «դուրսն» ավելի շատ է տեղեկացված լինում: Սփյուռքի մեր հայրենակիցներն, օրինակ, շատ ավելի են իրազեկված ներհայաստանյան քաղաքական դաշտում կատարվող կամ կատարվելիք տեղաշարժերից, քան հայաստանաբնակներս: Գուցե պատճառն այն, որ հայրենիքի լավ ու վատով ապրող մեր հայրենակիցները բաց չեն թողնում Հայաստանին վերաբերող և ոչ մի տեղեկատվություն, մինչդեռ ներքաղաքական տուրևառից հոգնած հայաստանցիներս անտարբեր ենք դարձել այդ ամենի հանդեպ: Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է իշխանական վերնախավում կատարվող կամ կատարվելիք կադրային տեղաշարժերին: Սովորական հայաստանցու պետքն էլ չէ, թե այս կամ այն իշխանական պորտվելը «ումից» «ումին» կփոխանցվի: Պատճառը շատ պարզ է` հայաստանցիներս մեր մաշկի վրա ենք զգում, որ պորտվելախաղերը ոչ մի դրական տեղաշարժ չեն խոստանում մեր կյանքում:
Իսկ լոսանջելոսահայության ամառային խոսք ու զրույցի թեման հայաստանյան իշխանական վերնախավում աշնանը սպասվող լուրջ տեղաշարժերն են: Բանից անտեղյակ հայաստանցիներիս լոսանջելոսահայերը իրազեկում են` Բաղրամյան 26-ում «կադրային ջա~րդ» է լինելու` սցենարներն էլ մշակվում են:  «Սև ցուցակում» հայտնվածների շարքում է նույնիսկ վարչապետը, խորհրդարանի խոսնակը, մեկ-երկու նախարարներ, որոնց անունները, ցավոք, լոսանջելոսահայերը դեռ չեն հասցրել ճշտել: Իսկ նախընտրական շոուի մաս կազմող սցենարի նպատակն է` ցույց տալ թե` ՙ գործ է արվում՚:
՚Դուրսը՚ կանխատեսում է` ներսում նախընտրական հրմշտոցի մեկնարկը կտրվի աշնանը, որ չի խնայելու ոչ համախոհների, ոչ կուսակիցների: Կապրենք` կտեսնենք:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն