Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Դոստոևսկու «Արևելյան հարցեր» գիրքը Եվրախորհրդի առջև դնելու դեպքում նրանք կմոռանան Փամուկին»

Մարտ 19, 2010թ. 20:00

girqԳրագանագետ Դավիթ Գասպարյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված  ասուլիսում  խոսելով թուրք գրողների մասին, ովքեր անդրադառնում են հայկական թեմային, ասել է, որ գրող Օրհամ Փամուկի գրքերում հայկական շերտեր կան և, որ ինքը համաձայն չէ այն գրականագետների հետ, ովքեր Օ. Փամուկին քննադատում են` մեղադրելով փաստերը «կիսատ-պռատ» ներկայացնելու մեջ:

«Թուրք գրող Քեմալ Յալչըմի «Հոգիս քեզնով է խայտում» գրքում գրողն անդրադարձել է հայկական թեմաներին: Այստեղ կարևորն այն է, որ նրա գրքով մենք ճանաչում ենք մի նոր Հայաստան, Եղեռնից հետո կրոնափոխ եղած, թրքացված հայերի բացահայտումն է այս գրքում»,- ասաց Դ. Գասպարյանը:

Ըստ գրականագետի, հայանպաստ կեցվածք ունեցող երկու թուրք գրողներն էլ ինչ-որ չափով մոտենում են ճշմարտությանը: «Պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առթիվ, որ լինելով թուրք, Օ. Փամուկը այդքան գրում է հայերի մասին:

Ասուլիսի մյուս բանախոս, գրանակագետ Հրաչյա Սարիբեկյանի կարծիքով,   Փամուկի վեպերը կապ չունեն հայերի Ցեղասպանության հետ: Իսկ եթե ցանկություն կա ծանոթանալ նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած կարծիքին, ապա հարկավոր է կարդալ գրողի էսսեներն ու հոդվածները: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Օ. Փամուկին Հայոց ցեղասպանությունը հետաքրքրում է այնքանով, որքանով արևելքցի գրողին` խոսքի ազատությունը:

«Մեծ գրողներին թողած խոսում ենք Փամուկի մասին», -նկատել է բանավեճի մյուս մասնակից գրականագետ Ալբերտ Իսոյանը: «Լավագույն օրինակը Ֆյոդոր Դոստոևսկու «Արևելյան հարցեր» գիրքն է, որով հեղինակը պայքար է սկսում Հայոց Ցեղասպանությունը ժխտող Լև Տոլստոյի հետ:  Դոտոևսկու այս գիրքը Եվրախորհրդի առջև դնելու դեպքում նրանք կմոռանան Փամուկին»:

Նա այն համոզմանն է, որ  թուրք գրականության մեջ Հայաստանի մասին, հիմնականում, «խոսում են կիսաբերան»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն