- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

«Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները զավեշտական են»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը ռուսական Regnum

լրատվական գործակալության հարցին

Հարց – Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր հաղորդել են, որ հայկական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը:

Պատասխան – Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես  Թարթառի շրջանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն ու արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ:

ArmAr.am